ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում կայացած աշխատանքային խորհրդակցությանն ամփոփվել են 𝟐𝟎𝟐𝟒թ․ 𝟏-ին եռամսյակի գործունեության արդյունքները

𝟐𝟎𝟐𝟒թ․ մայիսի 𝟐-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
▪️ Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
▪️ Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրեցին Տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟒թ․ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված և 𝟏-ին եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։
Առավել մանրամասն՝ 👇
Կիսվել սոց․ ցանցերում