Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 3-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Հարություն Տ.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի գետափնյա փողոցում՝ «Սուրբ Փոկաս»-ի հարակից տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն:

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում