Մեր ողբերգությունն է, երբ բոլոր առումներով օդիոզ պաշտոնաթող գեներալին հնարավորություն է տրվում փիառվել, թե բա՝ Տավուշում իր ,,սարքած դիրքերն են քանդում,,-եւ հանրության մեջ մեկը չկա՝ հարցնի. ,,Տո, դու ո՞վ ես, որ դիրք սարքես,,: Դիրքը զբաղեցրել, հենակետ է դարձրել ՀՀ-ին՝ ի դեմս իր Գերագույն գլխավոր հրամանատարի եւ կառավարության: Դու ընդամենը հրաման կատարող ես եղել: Ավելին չասվի, թե չէ պիտի հիշվի ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, որի ամեն հենակետ ,,թղթով,, արժե քսան միլիոն դրամ, բայց ,,կառուցապատվել է,, գերազանցապես թշնամու խաղողայգիներից քանդած հենասյուն-,,շպալերներով,,՝ ժամկետային ծինծառայողների ձրի աշխատանքի հաշվին: Գոնե ձեններդ կտրելու չափ բարոյականություն ունեցեք, հա՞:
Գոնե ձեններդ կտրելու չափ բարոյականություն ունեցեք, հա՞
