Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը:
«Երբ հոգևոր հայրերը զբաղված են քաղաքականությամբ ու բիզնեսով, հոգևոր գործերով ո՞վ է զբաղվում, միգուցե Ռոբերտ Քոչարյա՞նը։ Սրբազան հայրեր, կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին Հայր Մերը սովորեցնեք»,- գրել է նա:
