Վրաստանի մայրաքաղաքում տեղատարափը անձրևները հեղեղել են ոչ միայն փողոցները, այլև բնակելի շենքերը։
Նշվում է, որ հեղեղվել են նաև ստորգետնյա թունելներն ու մետրոյի կայարանները։
Բնակարաններում կատարյալ աղետ է տեղատարափի պատճառով։ Առաստաղները չեն դիմանում ջրի ճնշմանը, և այն հոսում է բոլոր ճաքերից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի փողոցները հեղեղված են. քաղաքում հեղեղը սկսվել է մի քանի ժամ առաջ։
Թբիլիսիի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է դուրս չգալ փողոց.
Նշվում է, որ հեղեղվել են ճանապարհներ և ստորգետնյա անցումներ, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրական լարերը։ Խնդիրները շտկելու համար մոբիլիզացված են քաղաքապետարանի ծառայությունները։
