Եթե հանկարծ մեկը փորձի նման ԶԼՄ կոչվածին իր տեղը ցույց տալ, աշխարհով մեկ վայնասուն կբարձրացնեն, թե ազատ խոսքն են ոտնահարում

 

Հիշում եմ. 2003-2004 թթ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ, 2008թ. ընդդիմության հանրահավաքների օրերին <Հայլուրը> եւ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ներքո գտնվող այլ հեռուստաընկերություններ, թերթեր նկարահանում էին եւ տիրաժավորում պարող, ընդդիմության լիդերներին աջակցող եւ նրանց հասցեին գովեստի խոսքեր ասող կանանց եւ հեգնում, թե ահա ովքեր են ընդդիմության աջակիցները: Մարդու, քաղաքացու նկատմամբ տարրական հարգանք չկար, ատելության ու հեգնանքի խոսք գեներացնելու համար էլ իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունները մշտադիտարկում չէին անցկացնում, խեղճ կանայք (նաեւ` տղամարդիկ) հայտնվում էին քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող վիճակում: Հիմա այդ նույն քաղաքական ուժերի հովանավորությունը վայելող, իբր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԶԼՄ-ները <Փաշինյանի աջակիցների հավաքական կերպար> խորագրով տեսանյութեր են տարածում` ոտնահարելով քաղաքացու, կնոջ իրավունքները: Իրենք իրենց իրավունքները լավ գիտեն, հարկ եղած դեպքում աղմուկ-աղաղակ են բարձրացնում, բայց մի կնոջ թիրախավորելը, նրան խոսեցնելով հեգնելը, ծաղրի ենթարկելը նորմալ է համարվում: Եթե հանկարծ մեկը փորձի նման ԶԼՄ կոչվածին իր տեղը ցույց տալ, աշխարհով մեկ վայնասուն կբարձրացնեն, թե ազատ խոսքն են ոտնահարում: Քանզի ազատ խոսքի մասին իրենք իրե’նց պատկերացումներն ունեն:
Հ. Գ- Հուսով եմ, որ այս գրառումիցս հետո տեսանյութը չեն հանի կայքից:
Թագուհի Հակոբյան
Կիսվել սոց․ ցանցերում