ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։
Մասնավորապես, քիչ առաջ դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակել է Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելով։
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
