Հարգելիներս, ինձ ճանաչող, բայց ոչ էությամբ զրպարտող մարդիկ նաև կփաստեն, որ ես անկախ իմ երիտասարդ տարիքից շա՜տ ու շա՜տ ինձնից տարիքով մեծերից ավելին եմ տեսել իմ գիտակից կյանքում, թե լավ առումով, թե վատ առումով :
Հիմա ասեմ, թե ինչու՞ եմ նախաբանը այսպես գրում:
Պատճառը` այն է, որ այդ ամենի հետ մեկտեղ , ես իմ գիտակից կյանքում ամեն ինչ կպատկերացնեի, որ կարելի է անել հանուն փողի և պաշտոնի բայց, որ մենք լինելով Քրիստոնյա ազգ ականատեսը կլինենք, թե 21-րդ դարում այս լուսավոր դարում, ինչպես է բաց երկնքի տակ Հայ Առաքելական Եկեղեցու որոշ սպասավորների թեթև ձեռքով փորձ արվում քանդել և վարկաբեկել այդ նույն Եկեղեցին, հանուն փողի, պաշտոնի և ալբանացու, որի սպասավորն են հանդիսանում հենց իրենք, այ դա չէի կարող պատկերացնել:
Ես որպես հայ Քրիստոնյա մարդ և որպես այդ նույն Եկեղեցու կողմից մկրտված մարդ իմ պարտքն եմ համարում կոչ անել բոլոր այն քրիստոնյա հայերին, որպեսզի յուրաքանչյուրը իր հերթին մերժի այս սրբապղծությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ում հայկական հողի վրա և բաց երկնքի տակ:
Հ.Գ. Մաղթում եմ` բոլորիս խոհեմություն և ողջամտություն:
