Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել Եկեղեցու հեղինակության խնդիր է եղել։ Հարց է առաջացել՝ եթե այսպես գնանք այդ ուղղությամբ հնարավո՞ր է մենք եկեղեցու հեղինակությանը կպնենք։ Եկեղեցու հեղինակությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Իմ խնդիրն է իմ թեմին, հոտին, հավատացյալներին փոխանցել Աստծո խոսքը։ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ « Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
