Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ ուղերձ է հրապարակել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»,- ասված է ուղերձում:
