Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ին հրավիրված և գրեթե 2 ժամ ուշացումով մեկնարկած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած հանրահավաքը ավարտվել է։ Մասնակցիները խմբերով հեռանում են։
Շատերի խոսակցություններից պարզ է դառնում, որ հիասթափված են, քանի որ արքեպիսկոպոսը ոչ մի ծրագիր չունի և չի ներկայացրել։
Բագրատ Գալստանյանը վաղվանից ամբողջ հանրապետությունը պարալիզացնելու կոչ արեց։
«Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու»,- ասաց նա։
Գալստանյանը նաև հայտարարեց, որ ինքը կմնա հրապարակում, իսկ նրանք, ովքեր հոգնել են, կարող են գնալ տուն և վերադառնալ առավոտյան, որպեսզի տարբեր ուղղություններով քայլեն, սուրճ կամ թեյ խմեն։
Հիշեցնենք, մինչ այս Բագրատ Գալստանյանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների հետ գնացել էր հյուրանոցներից մեկը՝ քննարկելու հետագա գործողությունները։ Նրա կողքին էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներից Արմեն Ռուստամյանը, Ասպրամ Կարապետյանը, Իշխան Սաղաթելյանը, Թագուհի Թովմասյանը:
