Բագրատ Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իր գլխավորած շարժման՝ երեկ հրավիրած հանրահավաքին մասնակցել է 120-130 հազար մարդ:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած արդյունքներով՝ ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31 հազար 700 մարդ:
Ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալության հայտնածով էլ՝ հանրահավաքին մասնակցել է 20 հազար մարդ։
