ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Երևանի պետական համալսարանում դասերն ընթանում են բնականոն հունով։

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղել է համալսարանում, լուսանկարներ է արել լսարաններից, որոնցում երևում է, որ դասապրոցեսը բուհում շարունակվում է առանց խոչընդոտների։

Միևնույն ժամանակ, ըստ սկզբնաղբյուրի, կան ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին։

 

Ավելի վաղ՝ Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում դասախոսը դուրս էր հանել դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին:

«Սա պետական հաստատություն է, դուք իրավունք չունեք իմ դասը խանգարելու»,- ասել էր նա:

Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դասադուլի և գործադուլի կոչ էր արել:

Այսօր առավոտից շարժման մասնակիցները ակցիա են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանում՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։ Հանրապետության հրապարակից երթով դեպի ԵՊՀ է շարժվել նաև Բագրատ Գալստանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում