Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիք է հայտնել, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Բագրատ Գալստանյանը:
«Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»,- «Ֆեյսուք»-ի իր էջում գրել է նա:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի է, վերջինս ունի նաև Կանադայի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի հարցին այս շարժմանը Կաթողիկոսի ներգրավվածության մասին, ասել էր. «Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, և դա ապացուցված փաստ է»:
