Լուրեր են տարածվում, թե Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը արձակուրդ է մեկնել:
Այն ճշտելու համար կապ հաստատեցինք ՆԳՆ, որտեղից մեզ հայտնեցին, որ լուրը ապատեղեկատվություն է, Վահե Ղազարյանը արձակուրդի մեջ չէ:
«Հերթական ապատեղեկատվություն է, հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին և չհավատալ տարբեր ասեկոսների»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
