ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախարարը։

Նրանք շրջայց են կատարել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:
Այցի արդյունքում որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ հետագա համագործակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում