1998թ. ընդդիմության առաջնորդը Կարեն Դեմիրճյանն էր, հանդես էր գալիս իր դեմքով : 2003թ. ընդդիմության առաջնորդը Ստեփան Դեմիրճյանն էր: Ոչ միայն երկրորդ փուլի, այլեւ մեկ տարի հետո վստահության հանրաքվե անցկացնելու մասին Սահմանադրական դատարանի վճռի հասավ: 2008թ. ընդդիմության առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ումից հաղթանակը խլվեց մարտի 1-ի ռազմա-ոստիկանական հեղաշրջմամբ: Ի՞նչ հաջողություն պիտի ունենա ընդդիմադիր մի շարժում, որի իրական շահառուներին ասում են՝ դուք մարդկանց մի ներկայացեք, նրանք ձեզ չեն ընդունում: Հայաստանի ժողովրդին անմեղսունակի տե՞ղ են դրել:
Հայաստանի ժողովրդին անմեղսունակի տե՞ղ են դրել
