Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Վերջին տվյալներով անհնազանդության ակցիաների 48 մասնակից է տարվել ոստիկանության բաժիններ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից:

Ինչպես հայտնել էինք, Բագրատ Գալստանյանի համակիրները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Ոստիկանությունը հասարակական կարգը խախտողներին բերման է ենթարկում։

Կիսվել սոց․ ցանցերում