Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տարածքում գտել էր 5 օրական երեխայի։ Նորածինն այնուհետ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ երեխայի մայրը հայտնաբերվել է։

«Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։

Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում