Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Կանադայի քաղաքացի Բագրատ Գալստանյանը վերջնականապես բացահայտեց թե՛ իր թիկունքում թաքնված անձերին, թե՛ կիրանցիների հույզերով քողարկված իրական նպատակները:

«Իր հետի դաշնակները, Բևեռը, ՀՀԿ-ն ու էլի մի շարք հայտնի անցյալի ուրվականները քիչ էին, հիմա էլ Կանադայի քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը կանգնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնում և նորից կրկնում քոչարյանասերժական շրջանակների թեզերը ԼՂ-ն լուծարած կառավարության և ԱԺ-ի Հայաստանում գործելու մասին:

Քանի որ այս թեզեր տարածողները 3 կամ 4 անգամից միանգամից ընկալեցին իրենց ասածի ողջ սնանկությունը, հուսամ՝ հոգևոր դասի ներկայացուցչի մոտ կհաջողվի առաջին անգամից և միանգամից:

Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ժողովրդավար երկիր է, որտեղ կա ազատ և արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ խորհրդարան, կառավարություն և երկրի ղեկավար:

Սրան հակադրվող, ժողովրդավարությունն ու ՀՀ ինքնիշխանությունը վտանգող ցանկացած քայլ և միտք, ըստ էության, հակապետական և հակաժողովրդական են:

Աստված պահապան բոլորիս»,- գրել է Հովհաննիսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում