«Ում կամ ինչի դեմ է պայքարում սքեմով Վազգենը, եթե սահմանազատման արդյունքում 25 հեկտար հողեր են վերադարձվում Կիրանց գյուղին, որոնք 33 տարի Կիրանցի համար անհասանելի են եղել»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Կարծեմ պայքարը սկսել էր, այսպես կոչված, միակողմանի զիջումների ու սահմանազատման պրոցեսի դեմ, բայց դրա մասին հիմա մոռացել են, խոսք անգամ չկա։
Հ.Գ․ Անգամ 40 օր պետք չեղավ, որ դիմակները պատռվի»,- գրել է նա:
