Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրшվոր

Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի Ալափարսի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում