ԿՈՒՅՐ ԱՂԻՔԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՂԻՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ 

Ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները պարզել են, որ մարդու մոտ կույր աղիքի հեռացումը կարող է կանխել Fusobacterium nucleatum բակտերիայի կողմից առաջացող աղիքային քաղցկեղի տեսակի առաջացումը։ Համաձայն առկա տեղեկությունների, գիտնականներն ուսումնասիրել են մոտ 180 հազար մարդու առողջական տվյալներ եւ պարզել են, որ այն մարդիկ, որոնք ժամանակին կույր աղիքի հեռացում են իրականացրել, նրանց մոտ բավականին փոքր է աղիքային քաղցկեղ ունենալու հավանականությունը։

Հատկապես, դա վերաբերում է Fusobacterium nucleatum բակտերիայի կողմից առաջացող աղիքային քաղցկեղի տեսակին։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տվյալ տեսակի բակտերիան բնակվում ու կուտակվում է կույր աղիքում եւ վերջինիս հեռացումը, որը այդ բակտերիայի համար «տուն» է հանդիսանում, պոտենցիալ կերպով կանխում է դրանց՝ աղիքային համակարգի այլ տեղամասեր «գաղթին» եւ քաղցկեղ առաջացնելուն։

 

Կիսվել սոց․ ցանցերում