Բագրաստ Գալստանյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսային խոսակցություն է ունեցել Վարդան Ղուկասյանի` Դոգի հետ։ Նա Դոգին եւ իր կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է վաղը «Անի գրանդ» հյուրանոցում կայանալիք կուսակցությունների հետ հանդիպմանը։ Այս մասին իր յութուբյան ուղիղ եթերով հայտնեց Ղուկասյանն ու նշեց, որ Գալստանյանը դեմ չի եղել, որ Դոգը հրապարակի զրույցի մասին լուրը։
Վարդան Ղուկասյանը հեռախոսազրույցի ընթացքում նաեւ իր դժգոհություններն է հայտնել Գալստանյանին, եւ, միաժամանակ ընդունել է Բագրատ Գալստանյանի հրավերը։
