Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ: «Այսօր ես վետո եմ դրել «ռուսական» օրենքի վրա։ Այս օրենքն իր էությամբ և ոգով ռուսական է։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին, ուստի խոչընդոտ է ներկայացնում մեր եվրոպական ճանապարհին»,- նշել է նախագահը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր էլ այն կփոխանցվի խորհրդարանին։ «Այդ օրենքը պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։ Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը:
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
