Մազերի կանոնավոր ներկումը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Նա բացահայտել է դրա անսպասելի վտանգը բժիշկ Փիթերի հետ զրույցում։
Մագոմեդովան, վկայակոչելով 2019 թվականի վերջին International Journal of Cancer-ում հրապարակված գիտական տվյալները, ասում է, որ մազերը տարին մեկ անգամ ներկելը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը ինը տոկոսով։
«Ավելին, աֆրիկյան ծագում ունեցող կանայք շատ ավելի հակված են կրծքագեղձի քաղցկեղի, քան մյուսները», – պարզաբանել է նա:
Բացի այդ, շարունակել է ուռուցքաբանը, մազերի խնամքի շատ միջոցներ պարունակում են թունավոր բաղադրիչներ, որոնք բացասաբար են անդրադառնում հորմոնալ մակարդակի և օրգանիզմի կենսական գործընթացների վրա։
