Ահա թե ինչպես իմ հին բազկաթոռը դարձրի հարմարավետ և նորաոճ. Տեսանյութ

Ասում են, որ նորը՝ լավ մոռացված հինն է: ինչպես նաև նորաձևությունը վերադառնում է: Դա իրոք այդպես է՝ ներկայումս նորաոճ համարվող զգեստները թվում է, թե հանված են տատիկի զգեստապահարանից: Դա վերաբերվում է ոչ միայն հագուստին, այլ նաև կահույքին: Օրինակ մոտ 60 տարի առաջ արտադրված այսպիսի բազկաթոռը շատ ոճաբաններ են ցանկանում օգտագործել իրենց նախագծերում: Այդպիսի բազկաթոռները հարմարավետ են, քիչ տեղ են զբաղեցնում և թեթև են, որի շնորհիվ հեշտությամբ են տեղափոխվում սենյակի մի անկյունից մյուսը:

Եթե Ձեր ամառանոցում կամ մի այլ տեղ ընկած է նման հարստություն, խորհուրդ ենք տալիս դրանք վորանորոգել. Դրա համար ձեռքի տակ պետք է ունենալ՝ •գործիքներ •փայտի համար օգտագործվող ներկեր ու լաք •ձգվող գոտի •պարալոն •սինտեպոն •գործվածք — Վերանորոգումը սկսում ենք բազկաթոռի ոտքերը քանդելուց, ապա առանձնացնում ենք բազկաթոռի հենակը նստատեղից, պոկում ենք պաստառն ու այլ էլեմենտները:

Մաքրում ենք բազկաթոռի ոտքերիհին ներկը, հարթացնում, ներկում փայտի ներկով, ապա լաքապատում: Նստատեղը նույնպես պետք է վերանորոգել: Հիմքի հին բարակ և կոտրված փայտերը փոխարինում ենք ձգվող գոտիով՝ այն շախմատաձև ամրացնելով բազկաթոռի նստատեղի կողերի փայտե հիմքին, ապա ծածկում գործվածքով: Ամրացման համար հարմար է օգտագործել շինարարական կարիչը /ստեպլեռ/:

Նստատեղն ու հենակը դարձնում ենք փափուկ ու հարմարավետ՝ օգտագործելով պարալոնն ու սինտեպոնը,: Դրա համար այդ նյութերը դասավորում ենք իրար հաջորդող շերտերով և ամրացնում հիմքին: Ծածկելու համար գործվածքը կարելի պատրաստել մի քանի տարբեր տեսակի և գույնիգործվածքների կտորնոր իրար կարելով: Վերջում պետք է բազկաթոռը ծածկել ստացված գործվածքով, ամրացնել և և հետ հավաքել քանդած կոնստրուկցիան: Վերանորոգված բազկաթոռը Ձեզ դեռ երկար կծառայի, իսկ եթե ձանձրացնի արտաքին տեսքը, արդեն գիտեք ինչպես այն վերափոխել:

Կիսվել սոց․ ցանցերում