Զինվшծ անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրшկելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Ապրիլի 22-ին գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Հ. Ա․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող իր տան բակ և փորձել այնտեղ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել։

Վերջիններս կրակելով վնասել են ապակիները, սակայն ազդանշանը միանալուց հետո դիմել են փախուստի։

Տեղում ոստիկաններին Հ. Ա․-ն հայտնել է որոշ մանրամասներ և ոստիկաններին է փոխանցել տեսախցիկների տեսագրությունը։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում