Չեն խնայել նաև Աлիևին. մանրամասներ

Իրանագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե Իրանի նախագահի հետ տեղի ունեցածը մահափորձ է, այլ ոչ դժբախտ պատահար, ապա հնարավոր է ասել, որ դրա կազմակերպիչները ըստ էության չեն «խնայել» նաեւ Իլհամ Ալիեւին։ Չէ՞ որ Իբրահիմ Ռեյիսին ըստ էության վերադառնում էր իրան֊ադրբեջանական սահմանին նրա հետ հանդիպումից։ Դա էր այդ գոտի Ռեյիսիի այցի հիմնական նպատակը։ Ընդ որում, այդպիսի հանդիպման մասին խոսվում էր շատ վաղուց, թերեւս տարի, կամ ավելի էլ առաջ, բայց այն հետաձգվեց, հետո առաջացավ հարաբերության լարում, եվ այս օրերին ըստ էության որոշակիորեն նաեւ անսպասելի եղավ այդ հանդիպումը։ Մահափորձի վարկածի պարագայում, Ալիեւը կամ կստացվի կամա, թե ակամա հանցակից, մեղսակից, կամ «խայծ»։ Դա, ըստ իս, մանրուք թվացող, առավել եւս անուղղակի, պայմանական, բայց երեւի թե բավականին նուրբ դետալ է։ Իրանի նախագահի հետ պատահածի առնչությամբ այլ դիտարկումներ, անդրադարձեր հիմնականում կանեմ տելեգրամյան հարթակում»,– գրել է  Հակոբ Բադալյանը։

Կիսվել սոց․ ցանցերում