Հանգիստ թողե’ք Գարեգին Նժрեհին

Օրերս լրատվական կայքերը տարածել էին ԱԺ նախագահի նախկին տեղակալ, կարկառուն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը, որում, նա, ի մասնավորի, նշել է. <Ես համախմբվելու չունեմ  2016-ին ՊՊԾ գունդ գրաված <ուժի>, 2018-ի  իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն <չարիք> համարող  <ուժերի>  հետ>:

Հայերենին բավարար չափով տիրապետող ցանկացած մեկի մտքով չէր անցնի նման նախադասություն կազմել եւ հրապարակել, որն, ի դեպ, կայքերն ընտրել են որպես վերնագիր:

Կարդում ենք Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը, որն, ինչ խոսք, բավականին տպավորիչ է: Նա մանկավարժական գիտությունների թեկնածու է, որի ատենախոսության թեման եղել է <Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները>, մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների,, <Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը> մենագրության  հեղինակն է: Ավելին` Շարմազանովը նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի  <Հայոց պատմություն>  անվամբ  ամբիոնի դասախոս է: Ասել է թե` սերունդ է կրթում: Հայերենի այս մակարդակով իմացությամբ, նման գիտելիքներով ու մեծ հավակնություններով:

Գուցե զարմանալու ոչինչ էլ չկա, որովհետեւ  ՀՀԿ-ի իշխանության տարիներին գիտական կոչումներ են ձեռք բերել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանը,  Տարոն Մարգարյանը, այլք:

Իսկ  Էդուարդ Շարմազանովին եւ  պաշտոնի բերումով    գիտական  կոչումներ ձեռք բերած  մյուս  ՀՀԿ-ականներին  միայն բարեկամաբար կարող ենք խորհուրդ տալ, որ կարդան Վանո Սիրադեղյանի <Մի’ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե’ր> հոդվածը: Գարեգին Նժդեհին էլ հանգիստ թողնեն:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում