Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին՝ նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:
