ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին։ Վերջինս ասել էր, թե Սիմոնյանը թիկնապահներով է միայն շրջում։
«Որևիցե երկրում կա պաշտոնյա, որ պետական պաշտպանության ենթակա չէ՞, լո՞ւրջ։ Ձեզ թվում է` դա իմ ընտրությո՞ւնն է։ Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք ականատես եղաք, որ իմ ընկերոջը սպանում էին, այնքան հարվածեցին, մինչև մտածեցին մահացել է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև նկատել է՝ այդ դեպքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ է Երևանով ման գալիս թիկնապահով, ապա հավելել․ «եթե, իհարկե, Երևանով կարողանում է ման գալ»։
«Այնպես չէ, որ ուշքս գնում է, որ միշտ երեք հոգի հետս գալիս են, դա ընտրության հարց չէ»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաները Երևանով ազատ շրջում են։
