Քարերով հшրվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ 10 հոգի հարձակվել և կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Տեղում «Ռոյալ մյուզիք հոլ»-ի տնօրեն՝ 42-ամյա Լիանա Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։40-ի սահմաններում մի քանի անձիք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով Նորիկ Ղ․-ն աշխատում է «Ռոյալ մյուզիք հոլ»-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

Կիսվել սոց․ ցանցերում