Տեսանյութ․Սшհմшնազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին. Նիկոլ Փաշինյան

«Նախ ասեմ, որ զիջումների մասին խոսակցությունները համարում եմ անընդունելի, ինչո՞ւ, որովհետև եթե վերարտադրվում է ՀՀ պետական դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի այն հարցին, թե վերջերս անընդհատ շահարկվում է Կիրանց գյուղի ճանապարհի հարցը, և խոսվում է միակողմանի զիջումների վերաբերյալ, և այն ջանքերը, որ գործադրում է Կառավարությունը, հիմնականում մնում է ընդդիմադիր կեղծ աղմուկի ներքո:

«Ի՞նչ փուլում է գտնվում Կիրանց գյուղի ճանապարհի կառուցումը, ի՞նչ ժամկետներում պատրաստ կլինի»,- հետաքրքրվեց Դավոյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ սահմանազատման պրոցեսը համարում է հաջողություն. «Որովհետև ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերաարտադրում է սահմանը և դնում ՀՀ ինքնիշխանության, պետականության, անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար: Սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշխան տարածքը ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»:

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ սահմանազատման շուրջ որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, թե որքանով են այդ որոշումները դե յուրե հիմնավորված:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում