Ալեն Սիմոնյանը «բացահայտել» է, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին

Ալեն Սիմոնյանը «բացահայտել» է, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին․

  • ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին
  • ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին
  • չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին
  • պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին,
  • թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում
  • գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով

Բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

Կիսվել սոց․ ցանցերում