Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի․ այս մասին համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Որոշման ընդունման նպատակը տեղական ցեմենտի արտադրության զարգացումն է, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովումն է: Սույն որոշման ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովում։
