Բшյրшմովը Գերմանիայի ԱԳ նախարարին մանրամասն ներկայացրել է Ալմшթիում Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:

Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11-ը Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին:

Կիսվել սոց․ ցանցերում