Բшյրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադрբեջան խшղաղության օրակարգի ընթացքը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, ի թիվս այլնի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նաև Ջեյհուն Բայրամովը Կարմիր Խաչի պատվիրակությանը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև երկարաժամկետ և փոխվստահելի գործակցության, ինչպես նաև մշտական շփումների կարևորությունը:

Քննարկվել են տարածաշրջանում ԿԽՄԿ հումանիտար նախաձեռնությունները:

Կիսվել սոց․ ցանցերում