ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ իրականացվում է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի մշտադիտարկում

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նշվում է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:

Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։

Կիսվել սոց․ ցանցերում