Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 273 քաղաքացի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Ըստ ՆԳՆ-ի՝ Երևանում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան:
Հիշեցնենք՝ հոգևոր ծառայությունից ժամանակավոր հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում մեկնարկել են անհնազանդության գործողություններ, որոնց մասնակցում է նաև ինքը Գալստանյանը:
Բերման ենթարկված անձանց փոփոխվող թվային տվյալներին կարող եք հետևել այստեղ:
