ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ աղետի հետևանքները, իսկապես, հսկայածավալ են։
«Չտխրեք, մենք կունենանք էլ ավելի բարեկարգ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաքներ ու գյուղեր։ Անպայման կունենանք»,- հավատացրել է նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ Ալավերդի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել է հանձնարարական՝ սեղմ ժամկետում աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները գնահատել, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև իրականացնել աղետի հետևանքների վերացման ծրագրերը:
