Սարդարապատում սադրանքը չգիտեմ ըստ նախապես ծրագրվածի ստացվե՞ց, թե՞ ոչ, բայց դժվարանում եմ հիշել, թե վեհափառը երբ է վերջին անգամ Հայրապետական այցով որևէ տեղական կամ արտասահմանյան թեմ այցելել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Լոռվա և Տավուշի բազմաթիվ բնակավայրեր աղետի են ենթարկվել, հազարավոր քաղաքացիներ են տուժել: Եկեղեցին, եպիսկոպոսները, վեհափառը ինչո՞վ են զբաղված, ինչու մինչև հիմա տեղում չեն:
Քաղաքական շոուներին պետք է վերջ տալ ու չնայած բոլոր անհամաձայնություններին, քինախնդիր կեցվածքը պետք է դնել մի կողմ և հայրաբար այցելել Լոռվա և Տավուշի մարզեր՝ կարիքավոր մեր ժողովրդին մխիթարելու և օրհնություն բաշխելու»,- գրել է Բաբաջանյանը:
