Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորությամբ այսօր ԱԳՆ դիմաց տեղի ունեցած գործողություններին և գրել․
«Վաղը ես էլ սքեմ հագնեմ, ինձ հռչակեմ սրբազան ու վարչապետ, մի 200 մարդ կանչեմ, գնամ խանգարեմ պետական գերատեսչությունների աշխատանքը, արգելափակեմ նախարարությունների 2 մուտք-ելքերը, պահանջեմ արտոնյալ հանդիպում նախարարի հետ, եթե հրաժարվի՝ նզովեմ ու անիծեմ վերջին ձևի, քարերով ոստիկաններին խփեմ, հետո հիվանդանոց ընկնեմ,
ա) դրանից Կիզիլ Հաջիլին ետ կվերադառնա?
բ) Կիրանցը… տո ինչ Կիրանց, էլ ինչ Տավուշ… ինձ էլ Պուտինը փող կուղարկի?
գ) ըստ դոն պիպոյի’ ես կինքնամաքրվեմ?
դ) ըստ Նաիրա Զոհրաբյանի ոսկեղենիկ բառապաշարի’ ինձ եվրայոնջաները քաղբանտարկյալ կճանաչեն ու շենգեն վիզա կտան?
ե) բարձրյալը հրեշտակներ կուղարկի՞ վերքերս ամոքելու համար»։
Այսօր վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել է դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել է արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:
Գալստանյանը սկսել է սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:
Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում է հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել են անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել են ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:
Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:
Այսօր ևս չհասնելով իր առջև դրված նպատակներին՝ Գալստանյանը համակրներին ուղղորդել է Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ նրանց հորդորել է դիտորդի կարգավիճակում չմնալ, այլ գործողություններ իրականացնել:
