Ակնհայտ է, որ վերջին շաբաթներին իրենց «Ճշմարտության շարժում» հռչակած ուժերը, տեսնելով, որ չունեն բավարար աջակցություն, փորձելու են ատելությամբ պարպված ժողովրդին հրահրել բախումների, որպեսզի արդարացնեն փողոցից տուն գնալը։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
«ՉԱՐ, ՉԱՐ, ՉԱՐ մարդ
Այս ամբողջ գործողություններն Արարատ Միրզոյանի վզին է։ Նոյեմբերի 9-ին էլ իրեն հանձնեցին, այսօր էլ հանձնեցին»։
Այս խոսքերը ասում է մի մարդ, որ շատ լավ տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9ին Արարատ Միրզոյանի հետ։ Երևի իր հետևում կանգնած ուժերը այդպես էլ չհասան իրենց նպատակին, մարդը չսպանվեց։
Հիմա էլ որոշել են թիրախավորեն Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին։ Մարդկանց, որ կռիվ են տալիս, իրական կռիվը բացառելու նպատակով։
Ակնհայտ է, որ վերջին շաբաթներին իրենց «Ճշմարտության շարժում» հռչակած ուժերը, տեսնելով, որ չունեն բավարար աջակցություն, փորձելու են ատելությամբ պարպված ժողովրդին հրահրել բախումների, որպեսզի արդարացնեն փողոցից տուն գնալը։
Ատելության քարոզով համերաշխություն չես կառուցի։ Վիրավորելով չես հաշտվի։ Ատելով սեր չես սերմանի»,- ասված է գրառման մեջ։
Այսօր վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել է դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել է արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:
Գալստանյանը սկսել է սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:
Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում է հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել են անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել են ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:
Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:
Այսօր ևս չհասնելով իր առջև դրված նպատակներին՝ Գալստանյանը համակրներին ուղղորդել է Սուրբ Աննա
եկեղեցու բակ, որտեղ նրանց հորդորել է դիտորդի կարգավիճակում չմնալ, այլ գործողություններ իրականացնել:
