ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի’ երեխաներ, Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում: Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։ Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։ Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:
Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն. ՄԻՊ-ի ուղերձը
