Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։
Այս մասին Մինսկում «ԵԱՏՄ պարենային անվտանգություն» լիագումար նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով, պարենային անվտանգության խնդիրը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է։
Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մինսկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Գրիգորյանին դիմավորել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը։

