«Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը Սուրեն Պապիկյանի հետ չի կայանա։
Անհետ կորած զինվորի ծնող Կարինե Մանավազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են, որ ՊՆ-ից իրենց զանգահարել և տեղեկացրել են, որ ՊՆ նախարարի հետ այսօր հանդիպում չի կայանա, հնարավոր է` կայանա վաղը։
Ծնողները պատրաստվում են այսօր 16։30-ին շարունակել իրենց բողոքի ակցիան ՊՆ–ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 17:00-ին ՊՆ-ում նախատեսվում էր նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը:
