<<Հանուն Հանրապետության>> կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է․
Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։
Հայ ժողովրդի և հայկական պետականության թշնամիների նպատակը Արցախը չէ, նպատակը Հայաստանն է։ Արցախն ընդամենը միջոց է։
Բոլորը պետք է իմանան, սերունդները պետք է հիշեն, որ Արցախի օրինակարգ իշխանության վերջին էջը փակվել է Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոորցինացմամբ, Արցախում Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի, Կարեն Սարգիսյանի, Աշոտ Ղուլյանի, Սամվել Շահրամանյանի և մեր արտաքին հակառակորդների մասնակցությամբ։
Հայաստանի թշնամիները չեն հանգստանում՝ 2020-ի նոյեմբերի 10-ին սրանց չհաջողվեց կազմաքանդել հայկական պետականությունը։ Հայաստանի դեմ նոր, ավելի հուժկու ներքին պատերազմ է հրահրվում։
Հայաստանի ժողովրդավարական բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ դեմ են այս դավադիր ծրագրին՝ կանգնելով հայկական պետականության կողքին, ոչ մի դեպքում չտատամսել, չընկրկել…
Հայաստանը, հայ ժողովուրդը թևակոխում է դրսից հրահրվող լրջագույն ցնցումների մեջ և մեզ պետք է միայն առավել աչալուրջ, զգոն ու արթուն լինել:
