ԷՐԴПՂШՆՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Թուրքիան շուտով կվաճառի սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը, այլ ոչ թե դրանք կգնի այլ երկրներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նախկինում հաջողությամբ փորձարկել ենք մեր սեփական Siper հակաօդային պաշտպանության համակարգը։ Շուտով մենք կդառնանք մի երկիր, որը վաճառում է այդ համակարգերը նրանց, ովքեր մեզ չեն վաճառել դրանք՝ տարբեր պատրվակներով»,- ասել է Թուրքիայի նախագահը` նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ Patriot համակարգեր գնելու երկարատև անարդյունք բանակցությունները։

Siper-ը զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցանկացած օդային թիրախ ոչնչացնելու համար։
«Մինչեւ այս տարվա վերջ մենք կտեսնենք նաեւ հայրենական Kaan կործանիչի առաջին թռիչքը։ Մենք ցանկանում ենք ավարտին հասցնել «Bayraktar Kizilelma» անօդաչու թռչող սարքի փորձարկումը և այն շահագործման հանձնել», — ասել է Էրդողանը և հավելել, որ «Թուրքիան չի կարող հրաժարվել ուժեղ և ժամանակակից բանակ ունենալուց»։

Նրա խոսքով, «պաշտպանական արդյունաբերության ոլորտում 21 տարվա ընթացքում ձեռք բերված ձեռքբերումների շնորհիվ Անկարան բարձրագույն լիգա է հասել ռազմական կարողությունների և ներուժի առումով»։

 

Կիսվել սոց․ ցանցերում