ՀՀ ԱԱԾ-ն գրեթե ոչ մի պարագայում չի կարող հերքել Պողոսի, Պետրոսի և կամ Մարտիրոսի օտար պետության գործակալ լինելու մասին պնդումները։ Դա անել կարող են միայն այն պետության հատուկ ծառայությունները, որոնց գործակալ լինելու մեջ մեղադրվում են Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսը։
ՀՀ ԱԱԾ-ն կարող է միայն հայտնել, որ ինքը ունի կամ չունի Պողոսի, Պետրոսի և Մարտիրոսի այլ պետության գործակալ լինելու մասին տեղեկություն։
2. Ասում են՝ Հանրային Հեռուստաընկերությունը գեբելսյան քարոզչություն է տանում։
Բացում ես ռեպորտաժը, լսում ես գաղտնալսումը՝ երկու հոգի խոսում են, մեկը Արցախի բարբառով դժգոհում է, որ 4 հոգուն միտինգի գնալու համար ընդամենը 20 ԲՐԻՆՁ են տվել, մարդը՝ 5 ԲՐԻՆՁ։ Հետո բողոքում, որ չի կարողանում 40 000 դրամանոց բնաման (կոշիկ) գնի։ Հիմա սխալվել բնամնը ուրիշ բան են մեկնել, բայց դրանից 5 ու 20 ԲՐԻՆՁԻ դիմաց միտինգի գնալու փաստը ընդհանրապես, ոչ մի կերպ, ոչ մի կաթիլ և ոչ մի միլիմետր չի փոխվում։
Հիմա փոխանակ կամ ներողություն խնդրեն մարդկանց «բրինձի» դիմաց միտինգի տանելու համար, կամ գոնե տարված մարդկանցից ներողություն խնդրեն քիչ «բրինձ» տալու համար, կախվել են Հանրայինի մեկ բառի սխալ մեկնումից, որը նյութի բովանդակության վրա ԶՐՈՅԱԿԱՆ ազդեցություն ունի։
Գոնե քիչ բրնձեք, էլի։
Աղբյուրը՝
